Ֆլորիան Վիրցը որոշել է իր մարզաշապիկի համարը «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրցը որոշել է իր մարզաշապիկի համարը մերսիսայդյան ակումբում։

Ինչպես տեղեկացնում է «կարմիրների» մամուլի ծառայությունը, գերմանացի կիսապաշտպանը ընտրել է 7 համարը, որը մինչ այդ պատկանում էր կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասին։ Համարը թափուր էր մնացել Դիասի՝ Մյունխենի Բավարիա տեղափոխությունից հետո։

Վիրցը միացել է Լիվերպուլին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ Լևերկուզենի Բայերից։ 22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր։

Ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 135 միլիոն եվրո, ինչը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկը Լիվերպուլի համար։