Վինիսիուս Ժունիորը մերժել է «Ռեալի» ղեկավարության առաջարկը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում՝ պայմանագրի երկարաձգման շուրջ ընթացող բանակցությունների պատճառով։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով իսպանական Cadena SER-ը, բրազիլացի ֆուտբոլիստը մերժել է մադրիդյան ակումբի վերջին առաջարկը՝ այն գնահատելով ֆինանսապես անբավարար։

25-ամյա հարձակվողի ներկայացուցիչները պահանջում են Կիլիան Մբապեի մակարդակի պայմանագրային պայմաններ։ Նշվում է, որ Վինիսիուսը հավատում է, որ նոր մրցաշրջանում բարձր արդյունավետություն ցույց տալով կկարողանա հիմնավորել աշխատավարձի բարձրացման պահանջը։

Ավելի վաղ մամուլը տեղեկացրել էր, որ թեև Վինիսիուսն ու Մբապեն ունեն համանման ֆիքսված աշխատավարձեր, ֆրանսիացին լրացուցիչ գումար է ստանում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու արդյունքում՝ շնորհիվ մի շարք բոնուսների։