«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին դրական խոսքով է անդրադարձել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։
«Ֆլիկը միշտ վստահել է ինձ և աջակցել վնասվածքիցս հետո։ Նա մշտապես հետաքրքրվում է իմ ինքնազգացողությամբ, և ես գնահատում եմ, որ գոհ է ինձնից։ Նույն ձևով ես էլ շատ գոհ եմ նրանից։ Հուսով եմ՝ նա երկար կմնա թիմում, քանի որ օգնում է մեզ ավելի լավ խաղալ։ Մենք բոլորս վստահում ենք մարզչին», – Գավիի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվեց 2024 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում «Բլաուգրանան» դարձավ Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց երկրի գավաթը և Սուպերգավաթը։
Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում կատալոնացիները հանդիպելու են «Մալյորկային»։