«Չելսին» իր պաշտոնական կայքում հրապարակել է պաշտպանի՝ թիմից հեռանալու մասին տեղեկատվությունը։ Մամադու Սարը տեղափոխվել է «Ստրասբուրգ». ֆուտբոլիստը 2025/2026 մրցաշրջանում Լիգա 1-ի ակումբում կխաղա վարձակալությամբ։
Հետաքրքիր է, որ Սարը «Չելսիի» կողմից գնվել է այս տարվա հունիսին։ Մամուլի տվյալներով՝ լոնդոնցիները ամռան սկզբին «Ստրասբուրգին» վճարել են 14 միլիոն եվրո պաշտպանի համար։ Սարը մեկնել է ակումբային աշխարհի առաջնության, բայց մասնակցել է այնտեղի խաղերից միայն մեկին՝ փոխարինման դուրս գալով խաղի վերջում։ Այժմ 19-ամյա ֆրանսիացին վերադառնում է «Ստրասբուրգ»։
«Մենք անհամբեր սպասում ենք Մամադուի զարգացմանը և աջակցելուն նրա վարձակալության ողջ ընթացքում», – ասվում է «Չելսիի» հայտարարության մեջ։