Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը սոցցանցի իր էջում հայտնել է որդու կորստի ցավալի լուրը։
«Խորը վշտով ցանկանում ենք հայտնել, որ մեր որդի Լենը մի քանի շաբաթ առաջ կյանքից հեռացել է երկարատև և ծանր հիվանդության հետևանքով։
Այս պահին մեզ համար չափազանց ծանր է նման հայտարարությամբ հանդես գալը, սակայն զգում ենք, որ դա կարևոր քայլ է՝ որպես ընտանիք, մեր շրջապատին և հանրությանը իրավիճակը պարզ ներկայացնելու համար։ Մեր դստեր հետ միասին փորձում ենք աստիճանաբար վերադառնալ առօրյա կյանք։
Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր ընտանիքներին, ընկերներին և «Բավարիա» ակումբին՝ վերջին ամիսների ընթացքում ցուցաբերած գաղտնապահության ու անկեղծ աջակցության համար, ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի։
Խնդրում ենք հանրությանը և լրատվամիջոցներին հարգանքով մոտենալ մեր անձնական տարածքին՝ զերծ մնալով հետագա հարցումներից կամ հայտարարություններից։
Լիզա և Սվեն»,- գրել է ֆուտբոլիստը։