Արնե Սլոտ․ «Սա կլինի մեր երկարաժամկետ նախագիծը»

«Լիվերպուլի» հոլանդացի մարզիչ Արնե Սլոտը կիսվել է թիմի աստղային նորեկ՝ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրտցի մասին իր կարծիքով։ Խաղացողը ձեռք է բերվել «Բայերից» 125 միլիոն եվրոյով։

«Այս գործարքը ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա է գտնվում «Լիվերպուլը» հիմա։ Մենք որոշեցինք պայմանագիր կնքել մի խաղացողի հետ, ով կարող է մեզ ինչ-որ նոր բան բերել։ Սա կլինի մեր երկարաժամկետ նախագիծը», – Ասել է Սլոտը։