«Չելսին» համաձայնության է եկել աստղային կիսապաշտպանի հետ

«Լայպցիգի» հարձակվողական կիսապաշտպան Չավի Սիմոնսը կշարունակի իր կարիերան Լոնդոնի «Չելսիում»։ Այս տեղեկատվությունը տարածել է հայտնի Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն ամբողջությամբ համաձայնեցված է։ 22-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կկնքի աշխատանքային պայմանագիր մինչև 2032 թվականը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Անցյալ մրցաշրջանում Չավի Սիմոնսը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում, խփել է 11 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հեղինակավոր ինտերնետային Transfermarkt պորտալի փորձագետները կիսապաշտպանի շուկայական գինը գնահատում են 70 միլիոն եվրո։