«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ինքն է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Ոչ։ Ես նրանցից մեկն եմ: Մեսսիի և Ռոնալդուի ռեկորդները երբեք չեն գերազանցվի։ Նույնիսկ ես չեմ կարող դա անել», – ասել է Հոլանդը Time-ին։
Մինչ օրս արգենտինացի հարձակվողը իր կարիերայի ընթացքում 1114 խաղում խփել է 874 գոլ և կատարել 386 գոլային փոխանցում։ Պորտուգալացի հարձակվողը բոլոր մրցաշարերում 1281 խաղում խփել է 938 գոլ և կատարել 257 գոլային փոխանցում։
Այս պահին 25-ամյա Հոլանդը խփել է 301 գոլ։