«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն ցանկանում է վերադառնալ «Բորուսիա Դորտմունդ»։
Bild-ի տվյալներով՝ ֆուտբոլիստը խոսել է գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ հնարավոր վերադարձի մասին։ Անգլիացին ասել է, որ պատրաստ է կիսով չափ կրճատել իր ներկայիս աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում», միայն թե հեռանա այնտեղից։
Նշվում է, որ անգլիացու ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 16 միլիոն եվրո է։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է Սանչոյով։