Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) մերժել է «Ռեալ Մադրիդի» խնդրանքը՝ Լա Լիգայի առաջին տուրի «Օսասունայի» դեմ խաղը հետաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Նշենք, որ «Ռեալ Մադրիդը» նախկինում խնդրել էր, որ առաջին տուրի խաղը կայանար հոկտեմբերի 29-ին՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը «Բարսելոնան» է: