«Նոան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

Fastex Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Նոան» պաշտոնապես հայտարարել է բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի տեղափոխության մասին։

27-ամյա ֆուտբոլիստը Երևանի ակումբ է միացել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։

Մուլահուսեյնովիչը «Զրինսկիում» էր հանդես գալիս 2024 թվականի փետրվարից։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 37 հանդիպման՝ խփելով 16 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև սլովենական «Կոպերում», «Մուրայում», «Մարիբորում», բոսնիական «Սարաևոյում», ինչպես նաև ԳՈՇԿ-ում, «Բրատստվոյում» ու Ռուսաստանի Մախաչկալայի «Դինամոյում»։