«Ռեալում» բացառում են երիտասարդ ֆուտբոլիստի վաճառքը

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դիեգո Ագուադոն այս ամռանը չի լքի ակումբը։ 18-ամյա իսպանացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Դորտմունդի «Բորուսիան» և մի շարք եվրոպական ակումբներ։

Marca-ի տեղեկություններով՝ «սերուցքայինները» չեն պատրաստվում բաժանվել խոստումնալից պաշտպանից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ուշադիր հետևում է Ագուադոյի առաջընթացին և հնարավոր է՝ առաջիկա մրցաշրջանում նրան հնարավորություն տա հանդես գալ հիմնական կազմում։

Դիեգո Ագուադոն այս պահի դրությամբ միայն մեկ հանդիպում է անցկացրել «Ռեալի» մեկնարկային կազմում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։