«Ուրարտուն» հայտարարություն է տարածել

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ որոշում է կայացվել դադարեցնել գործընկերային համագործակցությունը «Յունիբանկ» ԲԲԸ-ի հետ։

Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Յունիբանկը» սկսել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեկ այլ ֆուտբոլային ակումբի, որը հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում։

«Ուրարտու» ՖԱ-ն համարում է, որ նման քայլը հակասում է պրոֆեսիոնալ մրցակցային միջավայրի սկզբունքներին։

Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Յունիբանկին» մինչ այժմ ցուցաբերած աջակցության և համատեղ իրականացված ծրագրերի համար։ Այնուամենայնիվ, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված ստիպված ենք եղել կայացնել այս որոշումը», – ասվում է հայտարարության մեջ։