«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ որոշում է կայացվել դադարեցնել գործընկերային համագործակցությունը «Յունիբանկ» ԲԲԸ-ի հետ։
Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Յունիբանկ»-ը սկսել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեկ այլ ֆուտբոլային ակումբի, որը հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում։
«Ուրարտու» ՖԱ-ն համարում է, որ նման քայլը հակասում է պրոֆեսիոնալ մրցակցային միջավայրի սկզբունքներին։
«Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Յունիբանկ»-ին մինչ այժմ ցուցաբերած աջակցության և համատեղ իրականացված ծրագրերի համար։ Այնուամենայնիվ, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված ստիպված ենք եղել կայացնել այս որոշումը», ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։