«Ասթոն Վիլան» ցանկանում է նոր հարձակվող գնել

«Ասթոն Վիլան» պլանավորում է իր կազմը հզորացնել «Պորտուի» հարձակվող Սամուել Ագեխովայով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալական ակումբը ուշադրություն չի դարձնի 55 միլիոն եվրոյից պակաս առաջարկներին։

Ագեխովայի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Նշվում է, որ հարձակվողի պայմանագրում նախատեսված է 100 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։

Նախորդ մրցաշրջանում իսպանացին ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 27 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։