«Այաքսի» պաշտպան Ջորել Հատոն կտեղափոխվի «Չելսի»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տվյալներով՝ 19-ամյա հոլանդացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ։
Ֆուտբոլիստը շուտով կժամանի Անգլիա և կանցնի բժշկական զննում։
Նախորդ մրցաշրջանում եզրային պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 50 հանդիպման, որոնցում խփել է երեք գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։