«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել աջ պաշտպան Հեկտոր Ֆորտից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Կատալոնական գրանդը պլանավորում է 18-ամյա ֆուտբոլիստին վաճառքի հանել, բայց ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ, հայտնում է Diario Sport-ը։
Երիտասարդ կիսապաշտպանը նախընտրում է մնալ՝ չնայած կանոնավոր խաղային պրակտիկայի բացակայությանը։
Հեկտոր Ֆորտի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է հաջորդ տարի։ Նախորդ մրցաշրջանում իսպանացին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։