«Ռեալ Մադրիդը» իր X սոցիալական ցանցի էջում (նախկինում՝ Twitter) հայտարարեց, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն այսուհետ «Լոս Բլանկոսի» կազմում կկրի 10 համարի մարզաշապիկը։ Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը մեջքին կրում էր 9 համարի մարզաշապիկը։

Նախորդ մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 59 հանդիպման, որոնցում խփել է 44 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։