Յան Բիսսեկը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

«Քրիսթալ Փելասը», որը նախորդ մրցաշրջանում նվաճեց Անգլիայի գավաթը, պլանավորում է պայմանագիր կնքել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսսեկի հետ, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» պատրաստ է քննարկել 35 միլիոն եվրոյից սկսած առաջարկներ։ «Ներաձուրիի» ղեկավարությունը վերջերս մերժել է «Վեստ Հեմի» 20 միլիոն եվրոյի առաջարկը և նախնական բանակցություններ է վարել «Քրիսթալ Փելասի» հետ։

Այս թիմի առաջարկը կազմել է 32 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Ֆուտբոլիստն ինքը, ով այս տարի նորամուտը նշեց Գերմանիայի հավաքականում, արդեն հայտարարել է, որ կցանկանար մնալ «Ինտերում»։

Անցյալ մրցաշրջանում 24-ամյա Բիսսեկը ակումբային մակարդակով անցկացրել է 46 խաղ, ստացել է 5 դեղին քարտ, խփել է 3 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։