«Նոթինգհեմ Ֆորեսթը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական կիսապաշտպան Ջեյմս ՄաքԷթիի հետ պայմանագիր կնքելով։
«Անտառայինները» 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է մոտ 25 միլիոն ֆունտ (մոտ 30 միլիոն եվրո), սակայն «Քաղաքայինները» հրաժարվել է, հաղորդում է լրագրող Փիթ Գրեյվսը։
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել խոստումնալից անգլիացուն, բայց իրենց համար ավելի բարենպաստ պայմաններով։ Ջեյմս ՄաքԷթիի հավակնորդների թվում են եղել նաև Պրեմիեր լիգայի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև գերմանական «Բայերը»։
Transfermarkt-ի փորձագետների կարծիքով՝ Անգլիայի երիտասարդական հավաքականի աստղի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։