Արտյոմ Դովբիկը կարող է տեղափոխվել Անգլիա

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Դովբիկը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հայտնի լրագրող Նիկոլո Շիրան, «Ռոման» պատրաստ կլինի վաճառել Դովբիկին, եթե ստանա մոտ 40 միլիոն եվրոյի լավ առաջարկ։

Նշվում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի որոշ ակումբներ արդեն իսկ տեղեկություններ են խնդրել 28-ամյա Դովբիկի մասին։ Արտյոմ Դովբիկը «Ռոմայի» կազմում անցկացրել է 45 պաշտոնական խաղ, որոնցում խփել է 17 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում թիմակիցների համար։ Անցյալ մրցաշրջանում հռոմեական «գայլերը» զբաղեցրել են Սերիա Ա-ի հինգերորդ տեղը և ստացել Եվրոպա լիգայի ուղեգիր։