«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել իր նախկին ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերային իրավունքը «Բարնլիից», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա անգլիացու հետ կնքված նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տեղեկություններով՝ մանկունիացիները Թրաֆորդի տրանսֆերի համար վճարել են 31,2 միլիոն եվրո։

Թրաֆորդը «Բարնլիում» էր հանդես գալիս 2023 թվականի հուլիսից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 74 հանդիպման, որոնցից 33-ում դարպասը պահել է անառիկ։ Նշենք, որ 2015-ից մինչև 2023 թվականը նա եղել է «Մանչեսթեր Սիթիի» համակարգում։