Անտոնիո Կասանո․ «Սիմոնե Ինձագին խաբում է բոլորին»

Իտալական ֆուտբոլի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հերթական անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում իր կոշտ արտահայտություններով։ Այս անգամ նրա քննադատության թիրախում հայտնվել է Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։

«Ինձագին շատերին է խաբել։ Նա վաղուց արդեն համաձայնություն ուներ արաբների հետ։ Նրա տեղափոխությունն արաբական ֆուտբոլ միայն փողի համար էր։ Ում է նա փորձում համոզել, թե իբր հետաքրքրված էր արաբական ֆուտբոլով կամ ուզում էր իրեն փորձել այնտեղ։ Բոլորը հասկանում են՝ դա արվել է բացառապես ֆինանսական շահի համար, ոչ թե սպորտային մոտիվացիայով»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է fcinter1908.it-ը։

Նշենք, որ Սիմոնե Ինձագին գլխավորել էր «Ինտերը» 2021-ից մինչև 2025 թվականը՝ թիմի հետ նվաճելով մի շարք տիտղոսներ։ Նրա տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի ակումբ համարվել էր մեծ անակնկալ, ինչը, ըստ Կասանոյի, պայմանավորված է եղել բացառապես ֆինանսական գործոններով։