«Բարսելոնան» հայտարարություն է հրապարակել իր պաշտոնական կայքում։ Խոսքը վերաբերում է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ով նախամրցաշրջանի սկզբում մեջքի ստորին հատվածի ցավեր է ունեցել։
Հայտարարության մեջ «Բարսելոնան» հաղորդում է, որ 33-ամյա տեր Շտեգենը հաջողությամբ վիրահատվել է Բորդոյում։ Գերմանացու վերականգնման ճշգրիտ ժամանակը չի նշվում՝ դա կախված կլինի գործընթացի ընթացքից։
Ավելի վաղ, վիրահատությունից առաջ, տեր Շտեգենը հայտնել էր, որ նրա վերականգնումը կտևի մոտ երեք ամիս։ Այս ամռանը լուրեր էին շրջանառվում, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է լքել «Բարսելոնան»։ Հանս-Դիտեր Ֆլիկը, իբր, գերմանացուն չի համարում թիմի համար մեկ դարպասապահ։