«Ինտերի» մարզիչ Քրիստիան Չիվուն խոսել է իր թիմի խաղացող Հական Չալհանօղլուի ապագայի մասին:
Թուրք կիսապաշտպանը կարող էր լքել «Ներաձուրիին» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նրանով հետաքրքրված էին «Գալաթասարայը» և «Ֆեներբահչեն»: Ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել վնասվածքից:
«Ես ուրախ եմ, որ նա վերադարձել է: Նա շատ է աշխատել այս ամռանը և իսկապես ուզում է վերադառնալ: Ես տեսա, թե ինչպես է նա հիանալի աշխատանք կատարում իր առաջին մարզման ժամանակ», – մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը: