Երևանի «Արարատը» բաժանվել է ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդիից։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ։
Էտունդին «Արարատին» միացել էր 2025 թվականի փետրվարին։ Կարճ ժամանակում նա հասցրել է մասնակցել 6 հանդիպման և գրանցել 1 գոլային փոխանցում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա կարիերայում։