«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Ուլրայխը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել 2 գոլ։