Բենջամին Շեշկոն ընտրություն է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» միջև

«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Սլովենացին ներկայումս ունի երկու առաջարկ՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Նյուքասլից»։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, 22-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է «Կարմիր սատանաներին»։ «Լայպցիգի» աստղի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 70 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում, դառնալով՝ 21 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։