Այսօր «Ինտերի» և «Ատալանտայի» միջև նոր բանակցություններ կանցկացվեն հարձակվող Ադեմոլա Լուկմանի տրանսֆերի վերաբերյալ։ Նշվում է, որ առաջիկա քննարկումները վճռորոշ կլինեն։
Ըստ լրագրող Պասկուալե Գուարոյի՝ միլանյան գրանդը «Ատալանտային» կներկայացնի բարելավված առաջարկ՝ 44-45 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք «Ատալանտան», որը նախկինում իր աստղի համար պահանջում էր 50 միլիոն եվրո, կընդունի նման պայմանները։
Ադեմոլա Լուկմանը արդեն որոշել է միանալ «Ինտերին» և հույս ունի, որ ակումբները կհամաձայնեցնեն նրա տրանսֆերի մանրամասները։ 27-ամյա ֆուտբոլիստը «Ատալանտայի» կազմում անցկացրած 118 խաղում խփել է 52 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։