Ուիլյամ Սալիբա․ «Նրա դեմ խաղալը սարսափելի է»

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան կիսվել է Վիկտոր Գյոկերեսի վերջերս «Արսենալ» տեղափոխվելու տպավորություններով։

Շվեդը միացել է անգլիական ակումբին հուլիսի 26-ին՝ տեղափոխվելով Լիսաբոնի «Սպորտինգից»։

«Մենք գիտենք, թե որքան լավն է նա, նրա դեմ խաղալը սարսափելի է։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ նա հիմա մեր ակումբում է, և վստահ եմ, որ նա կօգնի մեզ հաղթել և տիտղոսներ նվաճել։

Նա սարսափելի է, քանի որ երբ խաղում ես գոլ խփող հարձակվողի դեմ, պետք է հնարավորինս կենտրոնացած լինես», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը։