«Վալենսիան» հայտարարել է «Մալյորկայի» պաշտպան Խոսե Կոպետեի տրանսֆերի մասին։
25-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 3.6 միլիոն եվրո։
Կոպետեն «Մալյորկայի» կազմում հանդես էր գալիս 2022 թվականից, մասնակցել է 85 հանդիպման և խփել 2 գոլ։