Անգլիական ակումբը ցանկանում է վարձակալել Ջեք Գրիլիշին

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը կարող է շարունակել իր կարիերան մեկ այլ անգլիական ակումբում, հայտնում է Ipaper-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը», որը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և «Նապոլին»։

Գրիլիշը 2024/25 մրցաշրջանում «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 խաղ, խփել 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։