19-ամյա կենտրոնական կիսապաշտպան Քրիստիան Տոտտին, լեգենդար «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի որդին, որոշել է հեռանալ ֆուտբոլից։
La Nuovo-ին տված հարցազրույցում Քրիստիանն ասել է, որ որոշել է դա անել ազատ գործակալի կարգավիճակում մի քանի ամիս լինելուց հետո։ Տղան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր և ճնշման էր ենթարկվում այն պատճառով, որ չէր կարողանում համապատասխանել իր հոր մակարդակին։
Քրիստիան Տոտտին հանդես է եկել «Ռոմայի» և «Ֆրոզինոնեի» կազմում։ Նա մի քանի խաղ ունի Դ Սերիայում։ Քրիստիանը կմնա ֆուտբոլում՝ նա կաշխատի հոր ակադեմիայում և կփնտրի երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների։