Իսպանական Լա Լիգան նախատեսում է 2025/26 մրցաշրջանում ներդնել նոր կանոն։
Ինչպես հայտնում է Goals Side-ը՝ հղում անելով El Partidazo de COPE-ին, նորամուծության համաձայն՝ ֆուտբոլային ակումբների գլխավոր մարզիչները հնարավորություն կունենան խաղի ընթացքում երկու անգամ դիմել VAR համակարգին և խնդրել վիճահարույց դրվագի կրկնություն։
Հաղորդվում է, որ եթե մրցավարը փոխի նախնական որոշումը նման դրվագից հետո, ապա երկու պահանջի տարբերակներն էլ ուժի մեջ կմնան։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը «Բարսելոնան» է, որը նախորդ մրցաշրջանում 38 խաղում վաստակել է 88 միավոր։ «Ռեալ Մադրիդը» զբաղեցրել է երկրորդ տեղը 84 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ատլետիկո Մադրիդը» 76 միավորով։