Ուիլյամ Սալիբան հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան հայտարարել է, որ ցանկանում է երկարաձգել իր պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։

«Պատրա՞ստ եմ երկարաձգել իմ պայմանագիրը ակումբի հետ։ Այո, հուսով եմ։ Իհարկե, դեռ ոչինչ հայտնի չէ, բայց ես հիանալի զրույց ունեցա իմ գործակալի և ակումբի հետ։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է պաշտպանով։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։