Վինգեր Մայքլ Օլիսեն ճանաչվել է «Բավարիայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
23-ամյա ֆրանսիացին երկրպագուների քվեարկության արդյունքում ստացել է բոլոր ձայների գրեթե կեսը՝ 44.8%, առաջ անցնելով ակումբի լեգենդ Թոմաս Մյուլերից (18.7%) և թիմի լավագույն ռմբարկու Հարի Քեյնից (9.4%)։
Մայքլ Օլիսեն մյունխենյան ակումբին միացել է 2024 թվականի ամռանը «Քրիսթալ Փելասից» և ունեցել է տպավորիչ դեբյուտային մրցաշրջան՝ 20 գոլ և 23 գոլային փոխանցում 55 խաղում։
Նա նաև մրցաշրջանի ընթացքում երեք անգամ ճանաչվել է «Բավարիայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։