«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը երբևէ կարող է ավելի լավը դառնալ, քան «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին։
«Մենք պետք է թույլ տանք Լամին Յամալին գնալ իր սեփական ճանապարհով, և երբ նա խաղա 15 տարի, կկարողանանք ասել՝ նա ավելի լավն է, քան Մեսսին, թե ոչ։
Բայց այն փաստը, որ նրան համեմատում են Մեսսիի հետ, ինքնին շատ կարևոր է։ Դա նման է նկարչին համեմատելու Վան Գոգի հետ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան կատալոնական ակումբը գլխավորել է 2008-ից 2012 թվականներին։ Նրա ղեկավարությամբ կատալոնացիները նվաճել են մի շարք խոշոր տիտղոսներ։