Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի «Սանդերլենդ» տեղափոխության մասին։
Ըստ աղբյուրի՝ գործարքը համաձայնեցվել է բոլոր կողմերի կողմից։ «Սանդերլենդը» գերմանական ակումբին Ջակայի համար կվճարի 20 միլիոն եվրո։ Շվեյցարացին, որը սեպտեմբերին կդառնա 33 տարեկան, կկնքի երկու տարվա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի կեսերը։
Նշվում է, որ «Բայերը» թույլ է տվել Ջակային մեկնել Անգլիա՝ տրանսֆերը ձևակերպելու համար։