Ուիլյամ Սալիբան դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան երջանիկ է լոնդոնյան ակումբում և չի մտածում թիմը փոխելու մասին մինչև 2029 թվականին կայանալիք հաջորդ Աշխարհի ակումբային առաջնությունը։ Այս մասին հայտնում է Sport․es-ը։

Նշվում է, որ «Արսենալը» մտադիր է երկարաձգել 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ «Արսենալը» չի ցանկանում վաճառել Սալիբային նույնիսկ այն մեծ գումարի դիմաց, որը «Ռեալ Մադրիդը» պատրաստ է առաջարկել։

Ֆրանսիացի պաշտպանը լոնդոնյան թիմ է տեղափոխվել «Սենթ Էտյենից» 2019 թվականին։ Նախորդ մրցաշրջանում Սալիբան մասնակցել է բոլոր մրցաշարերում 51 հանդիպման, որոնցում խփել է երկու գոլ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։