«Ռեալ Մադրիդը» չի պատրաստվում բաց թողնել Ֆրան Գարսիային, չնայած «Միլանի» հետաքրքրությանը։ Այս մասին հայտնում է Milannews.it-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» իսպանական ակումբից հարցրել են հնարավոր տրանսֆերի պայմանները և հետաքրքրված են եղել 25-ամյա պաշտպանին բաց թողնելու նրանց պատրաստակամությամբ։ Սակայն «Ռեալ Մադրիդը» որոշել է ֆուտբոլիստին պահել թիմում՝ հաշվի առնելով Ֆերլան Մենդիի ֆիզիկական վիճակի շուրջ անորոշությունը։
Ֆրան Գարսիան 2024/25 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում մասնակցել է 31 հանդիպում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։