Գերմանական ֆուտբոլի վետերան Թոմաս Մյուլերը, ով այս ամռանը լքեց Մյունխենի «Բավարիան» ազատ գործակալի կարգավիճակով, կարող է իր կարիերան շարունակել Հյուսիսային Ամերիկայում։
Ինչպես հաղորդում է Bild-ը, 35-ամյա հարձակվողը մոտ է պայմանագիր կնքել MLS-ը ներկայացնող կանադական «Վանկուվեր Ուայթքեպսի» հետ։ Կողմերը գտնվում են բանակցությունների վերջին փուլում՝ քննարկելով անձնական պայմանագրի մանրամասները։ Սպասվում է, որ համաձայնագիրը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Չնայած նրան, որ Մյուլերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լոս Անջելեսը», ֆուտբոլիստը, ըստ աղբյուրի, նախապատվություն է տալիս «Վանկուվեր» տեղափոխվելուն։