«Բարսելոնան» ցանկանում է վաճառել երկու ֆուտբոլիստների

«Բարսելոնան» նախատեսում է բաժանվել մի շարք խաղացողներից մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։

Վերջերս կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ այլևս ձեռքբերումներ չեն լինի, չնայած որոշները, հավանաբար, կհեռանան թիմից։

Ինչպես հաղորդում է «Գազետա.Ռու»-ն՝ հղում անելով Diario Sport-ին, «Բարսելոնան» նախատեսում է մինչև ամռան ավարտը կատարել առնվազն երկու վաճառք։ Մարզական տնօրեն Դեկուն արդեն աշխատում է արտագնա գործարքների վրա։ Ընթացիկ տրանսֆերային պատուհանում «Բլաուգրանան» վաճառել է հարձակվող Պաու Վիկտորին (Բրագա), ձախ պաշտպան Ալեքս Վալլեին (Կոմո) և կիսապաշտպան Պաբլո Տոռեին (Մալյորկա), ինչպես նաև վարձակալության է տվել թևային Անսու Ֆատիին (Մոնակո)։