Մարկուս Ռեշֆորդ․ «Ես հավատում եմ, որ լավ խաղ կցուցադրեմ Ֆլիկի գլխավորությամբ»

«Բարսելոնայի» նորեկ Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանություն է տվել թիմի կազմում իր առաջին խաղից հետո։ Անգլիացին մասնակցել է ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղին՝ փոխարինման դուրս գալով 78-րդ րոպեին։ Խաղն ավարտվել է «Բլաուգրանայի» 3-1 հաշվով հաղթանակով։

«Ես հավատում եմ, որ լավ խաղ կցուցադրեմ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ։ Ես պետք է լսեմ մարզչի հրահանգները և կիրառեմ դրանք՝ թիմին հաջողության հասցնելու համար», – 27-ամյա վինգերի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն։