Բենջամին Շեշկոն կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

«Նյուքասլը» աշխատում է «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Վերջին ամիսներին սլովենացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Լոնդոնի «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այժմ «Նյուքասլը» համարվում է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Կաչաղակները» դեռևս բանավոր համաձայնության չեն եկել «Լայպցիգի» հետ, սակայն շարունակում են ակտիվ քննարկումները հարձակվողի շրջապատի հետ, որը Transfermarkt-ը գնահատում է 70 միլիոն եվրո։

Բենջամին Շեշկոյի «Նյուքասլ» տեղափոխության ճակատագիրը մեծապես կախված է Ալեքսանդր Իսակի վաճառքից. «Լիվերպուլը» հետաքրքրված է շվեդով՝ պատրաստ լինելով, ըստ լուրերի, ռեկորդային գումար վճարել անգլիական ֆուտբոլի համար։