«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը կարող է շարունակել իր կարիերան MLS-ում:
«Լոս Անջելեսը» հույս ունի ձեռք բերել «Թոթենհեմի» 33-ամյա ավագին՝ դեռևս համաձայնության չգալով հարավկորեացի աստղի տրանսֆերի պայմանների շուրջ:
GiveMeSport-ի տվյալներով՝ «Թոթենհեմը» պատրաստ է զիջումների գնալ և իջեցնել Սոնի գինը մինչև 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 23 միլիոն եվրո), եթե խաղացողն ինքը խնդրի նրան բաց թողնել ամերիկյան ակումբ:
Հյոն Մին Սոնի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը: Հարձակվողը լոնդոնցիների կազմում խաղում է տասը տարի, որի ընթացքում թիմի գույներով անցկացրել է 454 խաղ՝ խփելով 173 գոլ և կատարելով 101 գոլային փոխանցում: