Լուիս Դիասը բուժզննում կանցնի «Բավարիայում»

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասը առաջիկա օրերին կդառնա «Բավարիայի» նորեկը։

Այսօր՝ երկուշաբթի օրը, ֆուտբոլիստը կմեկնի Մյունխեն, իսկ երեքշաբթի օրը կանցնի տրանսֆերն ավարտելու համար անհրաժեշտ բժշկական զննումները, հայտնում են լրագրողներ Թոբի Ալտշեֆլը և Հեյկո Նիդդերերը։

Կոլումբիացու ձեռքբերումը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, գերմանական գրանդի համար կարժենա 75 միլիոն եվրո։ Լուիս Դիասը «Լիվերպուլում» խաղում է 2022 թվականի սկզբից, այնուհետև մերսիսայդցիները նրան ձեռք բերեցին «Պորտուից» 49 միլիոն եվրոյով։