«Լիվերպուլը» ռեկորդային տրանսֆեր է նախատեսել

«Լիվերպուլը» առաջարկ կանի «Նյուքասլին» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար։ Մերսիսայդցիները մոտ են եզրային Լուիս Դիասին «Բավարիաին» վաճառելուն. գործարքը կարժենա մոտ 75 միլիոն եվրո։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «մերսիսայդցիները» պլանավորում են ակտիվորեն աշխատել Իսակին ձեռք բերելու ուղղությամբ կոլումբիացի խաղացողից բաժանվելուց անմիջապես հետո։

«Լիվերպուլը» պատրաստ է ռեկորդային գումար առաջարկել շվեդի համար։ Ալեքսանդր Իսակը շատ է ցանկանում տեղափոխվել Արնե Սլոթի թիմ և այլևս չի դիտարկում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակները։

Transfermarkt պորտալը 25-ամյա «կաչաղակների» հարձակվողի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։