«Կոմոն» մոտ է «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ջակոբո Ռամոնի հետ պայմանագիր ստորագրելուն։
Կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի բոլոր պայմանների շուրջ, և խաղացողը նույնպես համաձայնություն է տվել իտալական ակումբին։ Ներքին աղբյուր Նիկոլո Շիրայի խոսքով՝ 20-ամյա իսպանացին երկուշաբթի օրը կանցնի բուժզննում, որից հետո պայմանագիր կկնքի «Կոմոյի» հետ մինչև 2030 թվականը։
«Ռեալը» կստանա իր սանի ապագա վերավաճառքի գումարի 50%-ը, իսկ մադրիդյան գրանդը նաև կունենա կենտրոնական պաշտպանին գնելու առաջին իրավունքը մինչև 2028 թվականը։
Ինչպես նշվել է նախորդ հաղորդագրություններում, Ջակոբո Ռամոնը «Կոմոյին» կարժենա 2.5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «Լոս Բլանկոսի» հիմնական կազմում անցկացրել է վեց խաղ և խփել մեկ գոլ։