«Ռեալ Մադրիդը» պատասխանել է «Միլանին»

«Ռեալ Մադրիդը» չի պատրաստվում բաց թողնել Ֆրան Գարսիային, չնայած «Միլանի» հետաքրքրությանը։ Այս մասին հաղորդում է Milannews.it-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» իսպանական ակումբից հարցրել են հնարավոր տրանսֆերի պայմանները և հետաքրքրված են եղել 25-ամյա պաշտպանին բաց թողնելու նրանց պատրաստակամությամբ։ Սակայն «Ռեալ Մադրիդը» որոշել է խաղացողին պահել թիմում՝ հաշվի առնելով Ֆերլան Մենդիի ֆիզիկական վիճակի շուրջ անորոշությունը։

Ֆրան Գարսիան 2024/25 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում մասնակցել է 31 խաղի՝ կատարելով երկու գոլային փոխանցում թիմակիցներին։