Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը սկանդալային մեկնաբանություն է թողել իր սոցցանցերի էջում։ Դա պատասխան էր երկրպագուին։
«Դու վախենում ես «Արսենալից», դրա համար էլ փախար Լա Լիգա», – գրել է ոմն Մայքի Սմիթ։
«Ես 10 տարվա ընթացքում 1 եվրոպական գավաթ ունեմ։ «Արսենալը» 137 տարվա ընթացքում 0 եվրոպական գավաթ ունի», – պատասխանել է Ռեշֆորդը։ Ռեշֆորդի մեկնաբանությունը հետագայում ջնջվել է։
Ի դեպ, «Արսենալը» նվաճել է Գավաթակիրների գավաթը (1994), ուստի Ռեշֆորդը սխալ մեկնաբանություն է գրել,իսկ Ռեշֆորդն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միջազգային մակարդակով նվաճել է միայն Եվրոպա Լիգան։